ԲՏԱ նախարարության «ՀայՓոստ»-ը 19-րդ 20-րդ դարի ընթացակարգերով է շարժվում. Հարություն Մնացականյան
Կարդացեք նաև
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Մնացականյանը, ելույթում նշել է․ «Հանրապետության հրապարակում 11 ամիս առաջ մտա «ՀայՓոստ»՝ փաստաթղթերը ձեռքս, 45-50 րոպե սպասեցի մինչև հերթը հասավ ինձ, տվեցի փաստաթղթերը, և աշխատակցուհին ինձ տվեց մեծ ծրար»։
Նա պատմել է, որ բեռ էր ուղարկում Իտալիա և այն այնտեղ մաքսազերծելու համար փաստաթղթեր էր շտապ առաքանիով ուղարկում իր այնտեղի գործընկերոջը։
«Ծրարը, դուք կհիշեք խորհրդային տարիներին, երբ գնում էին երշիկ՝ դոկտորսկի, այդ թղթով էին փաթաթում՝ 300 գրամը թուղթ էր լինում, 700 գրամ երշիկ։ Վճարեցի կանխիկով, ոչ թե քարտով՝ մոտ 25 թշակառուի Լառնակայի թռիչքի գումարի չափ և աշխատակցուհին հետ վերադարձրեց ծրարը՝ ասելով որ ձեռագիր պետք է լրացնեմ»։
Մնացականյանը պատմել է, որ մի կերպ տպատառերով գրել է ծրարի վրա և առաքանին գնացել է;
«Անցավ 13 օր, հաճախորդիս գրում եմ՝ թղթերից պատասխան կա, ասում է՝ ոչ։ Անցել է ևս 3 օր և հետ է վերադարձել «ՀայՓոստ» և կրկին 50 րոպե սպասելուց հետո հարցնում եմ՝ ուր է իր փաստաթղթերը, բայց ստանում՝ «չգիտենք» պատասխանը»,-շարունակել է նա։
Մնացականյանի խոսքով անցնում է ևս 20 օր և իր բեռն արդեն հասնում է Եվրոպա, բայց իր փաստաթղթերը դեռ չեն հասել
«Բեռը 40 օրից հասնում է Իտալիա, կապ եմ հաստատում իտալայիում մաքսային ծառայության հետ և էլեկտրոնային փոստով ուղարկում եմ իմ փաստաթղթերը և կարողանում եմ իմ բեռը մաքսազերծել։ 45-50 օր հետո իմ փաստաթուղթը հասնում է հացեատիրոջը; Պատկերացրեք, որ «ՀայՓոստը» պատկանում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը, ԲՏԱ-ն 19-րդ 20-րդ դարի ընթացակարգերով է շարժվում»,-հայտարարել է նա։
Նա ասել է, որ եթե այս տարի «ՀայՓոստը» 500 մլն վնասով է աշխատել, հաջորդ տարի 1 մլրդ վնասով է աշխատելու և ցանկացած մասնավոր սեփականություն, երբ տրվում է պետությանը՝ ունենում է այս արդյունքը, չի ունենում առաջընթաց և պետական ծառայողը, չունենալով բիզնես մտածողություն, դարձնում է նման վիճակի։
Հետևեք մեզ նաև Telegram-ում