ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայից նավթի ներմուծումը առաջին անգամ 40 տարվա ընթացքում հասել է զրոյի․ Bloomberg
07/08/2026 10:01
Կարդացեք նաև
ԱՄՆ-ի կողմից Սաուդյան Արաբիայից նավթի ներմուծումը հուլիսին նվազել է մինչև զրո՝ առաջին անգամ 1985 թվականից ի վեր ամբողջական մեկ ամսվա ընթացքում։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Հրատարակության տվյալներով՝ նման իրավիճակը պայմանավորված է Հորմուզի նեղուցում առաջացած խափանումներով, որոնց հետևանքով ամերիկյան ներմուծողները նավթի մատակարարումները վերաուղղել են դեպի Վենեսուելա։
Միևնույն ժամանակ, Kpler վերլուծական ընկերության տվյալներով, արդեն ընթացիկ ամսվա ընթացքում Սաուդյան Արաբիայից ԱՄՆ նավթի մատակարարումները, ըստ կանխատեսումների, կվերականգնվեն՝ հասնելով օրական մոտ 300 հազար բարելի։
Հետևեք մեզ նաև Telegram-ում