Ցմահ ազատազրկվածը 34 տարի հետո ազատ է արձակվել. «Հրապարակ»
15/08/2026 09:20
Կարդացեք նաև
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Օգոստոսի 12-ին հայրենի բնակավայր՝ Նոյեմբերյան համայնքի Ոսկեվան գյուղ է վերադարձել 1970թ․ ծնված Սեյրան Մարկոսյանը, որը 1992-ին Բաղանիս գյուղի տարածքում Բաղանիսի բնակիչներ Սերյոժա Սահակյանի եւ նրա կնոջ սպանության գործով դատապարտվել էր ցմահ ազատազրկման։
Ս․ Մարկոսյանը Ոսկեվան է վերադարձել քաղաքացիական հիվանդանոցից։ Նա առողջական լուրջ խնդիր ունի, որը համարվել է կալանքի հետ անհամատեղելի, եւ նա ազատվել ու տուն է վերադարձել 34 տարվա անազատությունից հետո։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում