Իրանն առաջարկում է Թուրքիային հրաժարվել դոլարի գործածումից

Իրանի էկոնոմիկայի նախարար Ալի Թայիփնիյան Թուրքիային առաջարկել է երկու երկրների միջեւ առեւտրում ԱՄՆ դոլարի փոխարեն օգտագործել իրանական ռիյալը եւ թուրքական լիրան: Այդ առաջարկն, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` իրանցի նախարարն արել է «Անատոլու» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:

«Առեւտրում USD փոխարեն IRR եւ TL օգտագործելու դեպքում մենք կկարողանանք վերացնել պատժամիջոցների ազդեցությունը եւ հեշտացնել փոխադարձ առեւտուրը», -ասել է իրանցի նախարարը:

Նրա խոսքով` ամերիկյան դոլարից հրաժարումը կհեշտացնի երկու երկրների միջեւ մաքսային ձեւակերպումները եւ կմեծացնի բեռնափոխադրումների ծավալները: «Մենք հույս ունենք, որ ԱՄՆ դոլարից հրաժարվելով` կկարողանանք երկու երկրների միջեւ առեւտրի ծավալը հասցնել 30 մլրդ դոլարին համարժեք շրջանառության», -նշել է Ալի Թայիփնիյան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում