ՔԿԾ պետն իր ենթականերին պարգեւատրել է. «Հրապարակ»
19/08/2026 08:25
Կարդացեք նաև
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադեւոսյանն իր ենթականերից երկուսին պարգեւատրել է։ Այս մասին տեղեկանում ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից։ Մեկը Աննա Մանուկյանն է, որը ՔԿԾ կենտրոնական մարմնի շտաբում որպես գլխավոր մասնագետ է աշխատում եւ այս աշխատանքին ընդունվել է ուղիղ մեկ տարի առաջ։ Իսկ մյուս աշխատակիցը՝ Ժեննի Ստեփանյանը, որը ՔԿԾ կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության ավագ օպերլիազոր է, աշխատանքի է անցել կրկին 2025-ին։
Նրանց պարգեւատրման համար որպես հիմք նշվում են 2026թ. երկրորդ եռամսյակի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները։ Կանանց պարգեւները հանձնել են հուլիսի 29-ին, դրանք 52 հազար դրամ արժողությամբ ձեռքի ժամացույցներ են։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում