Մադրիդի «Տեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին և «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերն այն երեք ֆուտբոլիստներն են, որոնցից մեկին պետք է հանձնվի 2014 թվականի լավագույն ֆուտբոլիստի կոչումը։
Այս մասին գրում է «Р-Спорт» գործակալությունը՝ հայտարարելով, որ տեղեկությունն ստացել է«Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության կազմկոմիտեում գտնվող իր աղբյուրից։
Հիշեցնենք, որ հաղթողի անունը կհայտարարվի Ցյուրիխում 2015 թ. հունվարի 12-ին։ Անցյալ տարի մրցանակը հանձնվել էր Կրիշտիանու Ռոնալդուին։