Բրիտանիայի ուժեղագույն թենիսիստ Էնդի Մարեյը ցանկություն է հայտնել հանդես գալու Միջազգային պերմիեր-լիգայի առաջիկա մրցաշրջաններում։ Մրցաշարը մեկնարկել է Ասիայում նախորդ շաբաթ։
-Ինձ շատ է դուր գալիս։ Եթե ինձ էլի հրավիրեն՝ անպայման կգամ։ Սա տարին ավարտելու գերազանց միջոց է։ Այստեղ հասնելու համար երկար ճանապարհ է պետք անցնել, բայց ամեն ինչ գերազանց է կազմակերպված, բոլորը գոհ են։ Մրցաշարով զբաղվողները հրաշալի աշխատանք են կատարել։
Մինչև մեկնարկը ոչ ոք չգիտեր՝ ինչպես կլինի, բայց հիմա կարող եմ ասել, որ անպայման կդիտարկեմ հաջորդ տարիներին էլ IPTL-ին մասնակցելու հնարավորությունը,-ասել է Մարեյը։