Զինծառայողների բանկային հաշիվներն են ուսումնասիրում. «Հրապարակ»

Զինծառայողների բանկային հաշիվներն են ուսումնասիրում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մեր տեղեկություններով` պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հրահանգել է՝ ստուգել զինվորականների վարկային պարտավորությունները: Պայմանագրային զինծառայողներին ասվել է, որ բանկային հաշվի քաղվածքներ ներկայացնեն: Ասում են՝ այս քայլով փորձում է կանխել բանակում ինքնասպանությունների աճը, որը կապված է մարդկանց ֆինանսական ծանր վիճակի հետ:

Հայտնի է, որ բանակում որոշ զինվորականներ ինքնասպան են եղել պարտքերի պատճառով: Վերջերս դեպք եղավ, երբ զինծառայողը, ատեստավորումը չհաղթահարելու եւ մեծ պարտքերի պատճառով ինքնասպան եղավ: Բայց գոյություն ունի «բանկային գաղտնիք» ասվածը, եւ որեւէ նախարար իրավունք չունի տեղեկություններ հավաքել իր աշխատողների վարկային պարտավորությունների մասին, սակայն այս պարագայում փորձում են դա անել կամավորության հիմունքներով:

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Telegram-ում