Դատավոր Վահագն Մելիքյանը վարույթ չի ընդունել Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսի վերաբերյալ քրեական գործը․ Yerevan Today
04/09/2026 14:37
Կարդացեք նաև
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահագն Մելիքյանը վարույթ չի ընդունել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսի վերաբերյալ քրեական գործը։ Այս մասին տեղեկացնում է Yerevan Today-ը՝ հղում անելով դատարանի փոխանցած տվյալներին։
Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ դատարանից հայտնել են, որ դատավոր Մելիքյանը համաձայնություն չի հայտնել տվյալ գործը քննելու վերաբերյալ և սեպտեմբերի 3-ին այն ուղարկել է Վճռաբեկ դատարան՝ ընդդատության հարցը լուծելու, այսինքն՝ թե որ դատարանը պետք է քննի գործը որոշելու համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում