Yerevan
18
+26°C
Weather Data Source: 30 days weather Yerevan

«Հրապարակ». Բարձրացել են առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքների գներ

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Դոլարի փոխարժեքի կտրուկ բարձրացումից օգտվելով՝ մի շարք «բիզնեսմեններ» արագությամբ բարձրացրել են գները, ինչը որոշակի խուճապի տեղիք է տվել: Որքան էլ պաշտոնյաները հայտարարում են, թե թանկացումներ չեն արձանագրվել, թե «շուկան վերահսկվում է», գրեթե բոլոր խանութներում ապրանքներն այս կամ այն չափով թանկացել են: Խանութի վաճառողներից մեկը մեզ պատմեց, որ իր հաճախորդները վերջին օրերին առևտուր անելիս «բարև»-ի փոխարեն հարցնում են՝ հիմա ինչի՞ գինն է թանկացել:

Նախօրեին, օրինակ, Սևան քաղաքի բոլոր խանութներում հացը թանկացել էր 20 դրամով՝ 300 դրամանոց մատնաքաշները դարձել են 320 դրամ: Բարձրացել են նաև սուրճի, ոսպի, երշիկեղենի, կաթնամթերքի, մսամթերքի գները: Իսկ Ծաղկաձորի որոշ խանութներում շաքարավազի գինը 500 դրամ է դարձել: Խանութներում դա բացատրում են մատակարարների կամայականությամբ, որոնք, օգտվելով անկայուն վիճակից, արագորեն բարձրացրել են մատակարարման գները», գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում