Փաշինյանը դիտարկում է իր խորհրդական Վահրամ Դումանյանին Մեքսիկայում ՀՀ դեսպան նշանակելու հնարավորությունը․ «Ժողովուրդ»
08/09/2026 08:16
Կարդացեք նաև
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ կառավարությունում քննարկվում է հերթական կադրային նշանակման հարցը։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիտարկում է իր խորհրդական Վահրամ Դումանյանին Մեքսիկայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու տարբերակը։
Կառավարությանը մոտ կանգնած նույն աղբյուրները փոխանցում են, որ Վահրամ Դումանյանի ագրեմանն արդեն Մեքսիկա ուղարկվել է, և սպասվում է Մեքսիկայի կողմից համաձայնության հարցի հստակեցումը։
Հատկանշական է, որ Վահրամ Դումանյանը երկար տարիներ զբաղեցրել է կրթության և գիտության ոլորտի բարձր պաշտոններ։ Հիմա կանցնի դիվանագիտական ասպարեզ»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում