Աբովյանում ՔՊ-ի երկրորդ թեկնածուն է հայտնվել. «Հրապարակ»

Աբովյանում ՔՊ-ի երկրորդ թեկնածուն է հայտնվել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մեր տեղեկություններով` ՔՊ-ն Աբովյանի քաղաքապետի թեկնածուների փնտրտուքի մեջ է: Գրել էիք, որ քննարկվում է Հրազդանի անտառտնտեսության տնօրեն Հովհաննես Աբրահամյանի թեկնածությունը: Երեկ տեղեկացանք, որ երկրորդ թեկնածուն էլ է հայտնվել` Էրիկ Պապյանը, որն այժմ ՀԷՑ-ի ավտոպարկի տնօրենն է եւ Ռոմանոս Պետրոսյանի ընկերը:

Մեր տեղեկություններով` Պապյանը Ռոմանոս Պետրոսյանից անբաժան է, նրա հետ աշխատել է նաեւ ՊՎԾ-ում: Մեր աղբյուրն ասաց, որ ՔՊ-ական իշխանությունն այս պահին դեռեւս չի կողմնորոշվել՝ այս երկու թեկնածուից որ մեկին առաջադրել: Մենք փորձեցինք զրուցել Պապյանի հետ, սակայն ՀԷՑ-ից մեզ ասացին, որ նա այս պահին արձակուրդում է:

Հիշեցնենք, որ Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանը, որը Գագիկ Ծառուկյանի միջոցով է դարձել քաղաքապետ, չնայած այս տարիներին ՔՊ-ի հետ աշխատել է, սակայն նրա նկատմամբ որոշակի անվստահություն կա։ Եթե Բաբայանն առաջադրվի, ըստ աբովյանցիների, նրան շատ բարդ կլինի հաղթելը։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Telegram-ում