Իջևանում հույսը Դաշնակցությունն է. «Հրապարակ»

Իջևանում հույսը Դաշնակցությունն է. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին ընդառաջ, ընդդիմադիրները, մեր տեղեկություններով, Փաշինյանի հայրենի քաղաք Իջեւանում թեկնածու չեն կարողանում գտնել։

Թեպետ Սամվել Կարապետյանը բավականին սիրված է իջեւանցիների շրջանում, նրա մայրն իջեւանցի է, եւ նա բազմաթիվ բարեգործություններ է արել այստեղ, սակայն այս տարածքում ընդդիմության հույսը Դաշնակցության վրա է:

Մեր աղբյուրի խոսքով` ՀՅԴ-ն Իջեւանում այս տարիներին բավականին ակտիվ գործունեություն է ծավալել, այս պահին էլ ավագանու կազմում ընդդիմադիր միակ խմբակցությունը դաշնակցական բլոկն է, եւ ընդդիմությունը կարող է համախմբվել հենց դաշնակցական թեկնածուի շուրջ:

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Telegram-ում