Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ»
19/09/2026 08:44
Կարդացեք նաև
«Փաստ» օրաթերթը գրում է. Գորիս համայնքում սպասվող ՏԻՄ ընտրություններին ընդառաջ քաղաքական դաշտում ուշագրավ միավորում է տեղի ունեցել։ «Ապրելու երկիր» և «Հայկական քվե» կուսակցությունները որոշում են կայացրել հոկտեմբերի 25-ին կայանալիք ընտրություններին հանդես գալ միասնական ձևաչափով՝ ձևավորելով «Ապրելու քվե» դաշինքը։
Քաղաքական ուժերի տարածած հայտարարության համաձայն, նոր ձևավորված դաշինքով Գորիսի ընտրողին առաջարկվում է միասնական քաղաքական թիմ և համայնքի զարգացմանն ուղղված հստակ այլընտրանքային օրակարգ։
Ընդդիմադիր գործիչները վստահ են, որ ուժերի համախմբումն ու մեկ ընդհանուր ճակատով ներկայանալը նոր ազդակ կհաղորդեն նախընտրական պայքարին և էապես կազդեն Գորիսում քաղաքական դասավորվածության վրա։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Հետևեք մեզ նաև Telegram-ում