Սի Ցզինպինի այցը ԱՄՆ․ Թրամփն անձամբ է դիմավորել Չինաստանի ղեկավարին

Սի Ցզինպինի այցը ԱՄՆ․ Թրամփն անձամբ է դիմավորել Չինաստանի ղեկավարին

Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինը եռօրյա այցով ժամանել է Միացյալ Նահանգներ, ինչը նրա առաջին այցն է ԱՄՆ վերջին գրեթե երեք տարվա ընթացքում: Էնդրյուս ռազմաբազայում նրան անձամբ դիմավորել է Դոնալդ Թրամփը։

Բարձրաստիճան հյուրի դիմավորման արարողությունն անցել է հատուկ ռազմական արարողակարգով․ հնչել է հրետանային հրավառություն, իսկ ռազմաբազայի երկնքում թռիչք է իրականացրել B-1 ռազմավարական ռմբակոծիչը։ Նման ձևաչափով օտարերկրյա առաջնորդի ընդունելություն ԱՄՆ նախագահի կողմից վերջին անգամ տեղի էր ունեցել 11 տարի առաջ։

Նախատեսված բանակցություններից առաջ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոտ Բեսենտը հայտարարել է, որ Վաշինգտոնն ու Պեկինը պայմանավորվել են մինչև հունվարի 10-ը երկարաձգել 11 ամիս գործող առևտրային զինադադարը: Սի Ցզինպինն իր հերթին ընդգծել է, որ Չինաստանն ու Միացյալ Նահանգները պետք է լինեն գործընկերներ, այլ ոչ թե մրցակիցներ։

Բանակցությունների օրակարգում են որոշակի ապրանքանշանների մաքսատուրքերի նվազեցման, Թայվանի շուրջ ստեղծված իրավիճակի, զինվորականների միջև ուղիղ կապի հաստատման, ինչպես նաև Չինաստանում պահվող ԱՄՆ քաղաքացիների ազատ արձակման հարցերը։ Հանդիպումից հետո համատեղ ասուլիս չի նախատեսվում, կողմերը հանդես կգան առանձին հայտարարություններով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում