Տիգրան Աբրահամյան․ «44-օրյա պատերազմից 6 տարի անց վերքերը չեն սպիացել, իսկ պատերազմը չի ավարտվել»

Տիգրան Աբրահամյան․ «44-օրյա պատերազմից 6 տարի անց վերքերը չեն սպիացել, իսկ պատերազմը չի ավարտվել»

2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված 44-օրյա պատերազմի մեկնարկից վեց տարի անց էլ հասարակական-պետական օրակարգում առանցքային են մնում դրան հաջորդած ծանր հետևանքներն ու չպարզաբանված հանգամանքները։ Տարելիցի կապակցությամբ Ֆեյսբուքի իր էջում կատարած անդրադարձում Տիգրան Աբրահամյանը շեշտել է, որ ժամանակի հեռավորությունը չի ամոքել հասցված վերքերը, իսկ պատերազմի հանգուցալուծման վերաբերյալ բազմաթիվ հարցեր շարունակում են մնալ անպատասխան։

«6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված։

Մեկ բան անփոփոխ է. հայ զինվորը չի՛ պարտվել, մեր հրամանատարները չե´ն պարտվել, հայ ժողովուրդն այդ պատերազմում չի՛ նահանջել։

Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են։

Այս պատերազմը չի ավարտվել։ Չի ավարտվել ոչ միայն նրա համար, որ մեր Սուրբ նահատակների առաքելությունն է անավարտ մնացել, այլև որ թշնամին չի բավարարվել ձեռք բերածով ու մեր ժողովրդի դեմ գործած հանցագործություններով։

Փառք հայրենիքի պաշտպաններին,

հավերժ փառք մեր նահատակներին»,- գրել է Աբրահամյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում