«Ես նրանց ՈՉԻՆՉ չեմ առաջարկել». Թրամփը հերքում է Իրանին պատժամիջոցների մեղմացում խոստանալու մասին լուրերը
Կարդացեք նաև
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է ամերիկյան լրատվամիջոցների հրապարակումներն այն մասին, թե իբր Վաշինգտոնը պատրաստ է մեղմացնել պատժամիջոցներն ու սառեցված միջոցներ տրամադրել Թեհրանին՝ միջուկային ծրագրի հարցում հստակ քայլերի դիմաց։ Truth Social սոցիալական ցանցի իր էջում Թրամփը հայտարարել է, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը, և ինքն Իրանին ոչինչ չի առաջարկել։ Ավելի վաղ Axios և CNN պարբերականները, վկայակոչելով ամերիկացի անանուն պաշտոնյաների, հայտնել էին, որ Վաշինգտոնը դիտարկում է ֆինանսական սահմանափակումների թեթևացումը, եթե Իրանը «կոնկրետ առաջընթաց» արձանագրի միջուկային ոլորտում։
Միևնույն ժամանակ, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է բանակցությունների ինչպես միջուկային ծրագրի, այնպես էլ այլ հարցերի շուրջ, սակայն չի հանդուրժի ճնշումներ կամ սպառնալիքներ։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին իր հերթին ընդգծել է, որ Հորմուզի նեղուցի վերաբացումն ու ռազմական գործողությունների դադարեցումը հնարավոր են միայն դիվանագիտական լուծումների և իրենց պայմանների բավարարման դեպքում։ ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները միջնորդների միջոցով առանձին քննարկումներ են անցկացրել՝ փորձելով ելք գտնել ստեղծված ճգնաժամից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում