«Արցախ TV»-ի ներկայիս թիմը դադարեցնում է գործունեությունը․ հարթակը փոխանցվում է այլ ՀԿ-ի

«Արցախ TV»-ի ներկայիս թիմը դադարեցնում է գործունեությունը․ հարթակը փոխանցվում է այլ ՀԿ-ի

 

«Արցախ TV»-ի ներկայիս աշխատակազմը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ տեղեկացնելով ներկա կազմով գործունեության դադարեցման մասին։  

Հայտարարության մեջ նշվում է, որ որոշումը կայացրել է Արցախի կառավարությունը, որի համաձայն՝ «Արցախ TV» անվանման և հարթակի կիրառման իրավասությունը փոխանցվելու է մեկ այլ հասարակական կազմակերպության։  

Հեռուստաընկերության ստեղծագործական ու տեխնիկական թիմը, որի կազմում են Հրայր Ավետիսյանը, Արմինե Հայրիյանը, Նորայր Հովսեփյանը, Արմինե Պետրոսյանը, Գայանե Մելքումյանը, Ծովինար Բարխուդարյանը, Տիգրան Գասպարյանը, Արսեն Եսայանը և Կարեն Պետրոսյանը, ընդգծել է, որ վերջին երկու տարիներին, չնայած տեխնիկական և ֆինանսական լուրջ խոչընդոտներին, անցկացրել է հետևողական աշխատանք՝ արցախցիների ձայնը լսելի պահելու համար։  

Թիմի անդամները շնորհակալություն են հայտնել հետևորդներին ու հայրենակիցներին այս դժվարին ժամանակահատվածում ցուցաբերած աջակցության համար։  

Հետևեք մեզ նաև Telegram-ում