ՔՈ-ից սահուն անցում է կատարել ՔՊ. «Հրապարակ»
01/10/2026 08:20
Կարդացեք նաև
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Դիլիջան համայնքի ավագանու «Քաղաքացու որոշում» խմբակցության անդամ Շուշանիկ Սահակյանը հոկտեմբերի 25-ին կայանալիք ընտրություններում ՔՊ-ի 40 հոգանոց ցուցակի 12-րդ համարն է։ ԿԸՀ կայքում գրված է, որ նա ՔՊ անդամ է։ Դիլիջանի համայնքապետարանի կայքում նրա մասին նշված է, որ բնակվում է Դիլիջանում, որպես աշխատավայր նշված է` «Երիտասարդական գաղափարներ» ՀԿ նախագահ։ Իսկ ԿԸՀ կայքում նշված է, որ նա ապրում է Դիլիջան համայնքի Խաչարձան գյուղում եւ չի աշխատում։ ՔՈ-ից ՔՊ սահուն անցման մասին պարզաբանում ստանալու համար զանգահարեցինք Շ․ Սահակյանին, սակայն նա ասաց․ «Տրանսպորտի մեջ եմ, խոսելու ցանկություն չունեմ»։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում
Հետևեք մեզ նաև Telegram-ում