Հայ շախմատիստուհիները Ջերմուկում ոչ ոքի են խաղացել
23/07/2012 12:21
Նմանատիպ
Ջերմուկում ընթացող ՖԻԴԵ-ի կանանց Գրան-Պրի մրցաշարի 5-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորել է Չինաստանի ներկայացուցչուհի Ձյու Վենջյունը:
Ինչպես փոխանցմում է Armsport.am-ը, Հայաստանի ներկայացուցչուհիներից՝ Լիլիթ Մկրտչյանը սևերով պարտության է մատնել ռուս Նադեժդա Կոսինցևային, իսկ Էլինա Դանիելյանը սպիտակներով ոչ-ոքի է խաղացել է չինուհի Չժաո Սյուի հետ:
Հայաստանը ներկայացնող 2 շախմատիստուհիներն էլ վաստակել են 2,5 միավոր և բաժանում են 5-9-րդ տեղերը:
Մրցաշարի 6-րդ տուրի հանդիպումներից հետո Լիլիթ Մկրտչյանը սպիտակներով ոչ-ոքի է խաղացել Կատերինա Լահնոյի հետ, իսկ Էլինա Դանիելյանը՝ Հոու Յիֆանի:
Հայաստանի ներկայացուցիչներն ունեն 3-ական միավոր ու ընթանում են 5-8-րդ տեղերում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում