Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգում է քաղաքապետի թեկնածուներին. «Հրապարակ»
07/10/2026 08:20
Կարդացեք նաև
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանը ոչ միայն ՏԻՄ ընտրությունների քաղաքապետի թեկնածուներին է անձամբ ընտրում եւ մասնակցում ավագանու ցուցակների ձեւավորմանը, այլեւ որոշել է հատ-հատ ստուգել թեկնածուների վարկանիշները։ Տեղեկություն կա, որ քարոզարշավի վերջին նա որոշել է այցելել խնդրահարույց համայնքներ, որպեսզի քաղաքացիների հետ շփումների միջոցով անձամբ հասկանա՝ իրենց թեկնածուն ընդունելի՞ է, թե՞ ոչ։
Ասում են՝ այս լուրերից շատ անհանգիստ են հատկապես մարզպետները եւ տվյալ մարզի-համայնքի ՔՊ-ական պատասխանատուները, որոնք թեկնածուների առաջադրման «քավորներն» են, երաշխավորները, եւ եթե ինչ-որ բան այնպես չլինի, կուժն ու կուլան իրենց գլխին են ջարդվելու։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում