Սիրիայում կռված ադրբեջանցին Բաքվում ձերբակալվել է

Սիրիայի հակակառավարական ուժերի կողմից կռվող ադրբեջանցիները, ովքեր վերջին շրջանում սկսել են հայրենիք վերադառնալ, շարունակում են ձերբակալվել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, Բաքվի Հեյդար Ալիևի անվան օդանավակայանում տեղի իրավապահ մարմինները ձերբակալել են Շահբազի Բահրուզ Բահթիյարօղլուին:

Վերջինս ավելի վաղ Թուրքիայի տարածքով անցել էր Սիրիա և այստեղ մասնակցել նախագահ Բաշար Ասադի դեմ մղվող կռիվներին:

Սիրիայում մի քանի տարի շարունակվող բախումների ընթացքում մարտերին մասնակցել են մի քանի հազար ադրբեջանցի մոջահեդ, որոնցից շուրջ 2 հարյուրը զոհվել են մարտերում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում