Euronews․ Ռուսաստանցիների ներհոսքը բարձրացրել է բնակարանների վարձակալության գները Երևանում

Euronews․ Ռուսաստանցիների ներհոսքը բարձրացրել է բնակարանների վարձակալության գները Երևանում

Երևանում երկսենյականոց բնակարանների ամսական վարձակալության գինը հասել է 800-900 եվրոյի, ինչը նախորդ տարվա օգոստոսի համեմատ ավելացել է 23,5%-ով։ Այս մասին հայտնում է Euronews-ը։  

Ըստ Euronews-ի հրապարակման՝ Հայաստանում անշարժ գույքի շուկայում օտարերկրացիների կողմից իրականացվող գործարքների 72%-ը բաժին է ընկնում Ռուսաստանի քաղաքացիներին։ Վարձակալության պահանջարկն ու գների աճը պայմանավորված են Ռուսաստանից քաղաքացիների, ինչպես նաև ՌԴ-ում բնակվող հայերի ներհոսքով, ովքեր հիմնականում կենտրոնանում են Երևանում։  

Հոդվածում նշվում է նաև, որ Հայաստանի Կադաստրի կոմիտեի տվյալներով՝ օգոստոսին օտարերկրացիները հանրապետության տարածքում իրականացրել են առքուվաճառքի 506 գործարք, որոնց 70,2%-ը գրանցվել է Երևանում։ Euronews-ն ընդգծում է, որ վարձակալության պայմանագրերի գրանցման համար սահմանված 10% հարկը սովորաբար վճարում են վարձակալները, իսկ Հայաստանում միջին անվանական ամսական աշխատավարձը կազմում է 320 763 դրամ (մոտ 790 եվրո)։ Զուգահեռաբար, Euronews-ը դիտարկում է նաև Վրաստանի և Բելառուսի անշարժ գույքի շուկաներում տեղի ունեցող համանման զարգացումները։  

Հետևեք մեզ նաև Telegram-ում