Դեսպանը հանդիպել է EXIM բանկի նախագահին

Դեսպանը հանդիպել է EXIM բանկի նախագահին

Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկի (EXIM) նախագահ Ջոն Յովանովիչի հետ։

Աշխատանքային զրույցի ընթացքում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող առանցքային թեմաների թվում դիտարկվել են հայ-ամերիկյան տնտեսական փոխգործակցության ընդլայնման, առևտրային շրջանառության ակտիվացման, ինչպես նաև ամերիկյան ապրանքների արտահանման խթանմանն ուղղված հեռանկարային հնարավորությունները։

Բացի այդ, դեսպանն ու EXIM բանկի ղեկավարը մտքեր են փոխանակել երկու երկրների մասնավոր հատվածների միջև ուղիղ գործարար կապերի հաստատման, համատեղ ներդրումային ու տնտեսական ծրագրերի իրագործման և առաջիկայում փոխադարձ պաշտոնական ու գործարար այցելությունների կազմակերպման վերաբերյալ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում