Հնարավոր է` Բելգիան եւս ճանաչի Պաղեստինը

Բելգիան կարող է դառնալ Եվրոպական միության երկրորդ երկիրը Շվեյցարիայից հետո, որը կճանաչի Պաղեստինի անկախ պետությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին «Soir» թերթի հետ զրույցում հայտնել է Բելգիայի արտաքին գործերի նախարար Դիդիե Ռեյնդերսը: «Մենք աջակցում ենք իսրայելա-պաղեստինյան հիմնախնդրի կարգավորմանը` երկու պետությունների սկզբունքի հիման վրա: Մենք պատրաստ ենք ճանաչել Պաղեստինի անկախությունը միջազգային իրավունքի շրջանակներում, որին աջակցում է թագավորության դաշնային խորհրդարանի պատգամավորների մեծամասնությունը»,- հայտարարել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում