Նարեկ Գրիգորյանը՝ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն․ 3 ոսկե մեդալ ծանրամարտի ԵԱ-ում
Կարդացեք նաև
Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանին շարունակում է իր մեդալաշատ ընթացքը Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնությունում։ Այս մասին պաշտոնապես հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։
Մրցումային հերթական օրը պայքարի մեջ են մտել 75 կգ քաշային երիտասարդ ծանրորդները: Հայաստանի հավաքականի անդամ Նարեկ Գրիգորյանը փայլուն ելույթ է ունեցել՝ նվաճելով չեմպիոնի տիտղոսը։ Պոկում վարժությունում նա ունեցել է երեք հաջող մոտեցում՝ հաջորդաբար գլխավերևում պահելով 140 կգ, 144 կգ և 146 կգ ծանրաձողը, ինչի շնորհիվ արժանացել է ոսկե մեդալի։ Հրում վարժությունում Գրիգորյանը բարձրացրել է 170 կգ ու 176 կգ՝ դարձյալ նվաճելով փոքր ոսկե մեդալ։ Երկամարտի 322 կգ արդյունքով Նարեկ Գրիգորյանը հռչակվել է Եվրոպայի առաջնության չեմպիոն։ Նույն քաշային կարգում Հայաստանի հավաքականի մյուս ներկայացուցիչ Հովհաննես Հովհաննիսյանը պոկում վարժությունում բարձրացրել է 136 կգ, իսկ հրումում՝ 165 կգ։ Երկամարտի 299 կգ արդյունքով Հովհաննիսյանը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում