Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել. «Հրապարակ»
Կարդացեք նաև
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը, ով այս պաշտոնը զբաղեցնում է 2023թ. փետրվարից, 2025 թվականի տարեկան հայտարարագրում անշարժ ու շարժական գույքեր չի հայտարարագրել։ 4 մլն դրամ բանկում ավանդ է ունեցել, իսկ հաշիվներին եղել է 46 դոլար եւ 995 հազար դրամ։ Կանխիկ դրամի չափը կազմել է 2.8 մլն դրամ։ Մատիկյանը 17 մլն 537 հազար դրամ աշխատավարձ է ստացել, 2025թ. վերջին չմարված 216 հազար դրամ վարկ է ունեցել։ Մատիկյանը որպես համատեղ բնակվող անձ նշել է միայն իր հայրիկին՝ Լյովա Մատիկյանին։
Վերջինս, ի տարբերություն որդու, որպես միանձնյա սեփականություն 4 անշարժ գույք է հայտարարագրել, այդ թվում` բնակարան, ամառանոց, հողամաս եւ ավտոտնակ, որոնք բոլորը ժառանգություն է ստացել մինչեւ 1998 թվականը։ Նաեւ 2022թ-ին գնված Kia մակնիշի մեքենա է հայտարարագրել։ Բանկում ունեցել է 1.1 մլն դրամ պարտքային արժեթղթեր, 5.6 մլն դրամ ավանդ, իսկ կանխիկ դրամը կազմել է 42 հազար դրամ։ Նրա միակ եկամուտը թոշակն է, որը մեկ տարում 660 հազար դրամ է եղել։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում
Հետևեք մեզ նաև Telegram-ում