Խաբելու նոր սցենարներ են մտածում. «Հրապարակ»
Կարդացեք նաև
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Չնայած Նիկոլ Փաշինյանը անկլավ-էքսկլավների լուծման մի քանի խուճուճ տարբերակ է ներկայացրել, որոնցից մեկով ժամանակին ասում էր` հնարավոր է փոխանակում արվի. Արծվաշենը թողնենք իրենց, Տիգրանաշենն ու Տավուշի մյուս երեք տարածքները մնան մեզ, բայց անցած շաբաթ բոլորովին այլ սխեմա առաջ քաշեց` «գյուղերի տեղաշարժման» տարբերակը, եւ ասաց՝ անկլավ-էքսկլավներ չպետք է լինեն, ինչը ենթադրում է, որ անկլավների հետ միջանկյալ տարածքներն էլ կտրվեն Ադրբեջանին, որ մի քանի անգամ սահման անցնելու խնդիր չլինի Արծվաշեն կամ Տիգրանաշեն գնալիս: Բայց ասաց նաեւ, թե վերջնական որոշում չկա, քննարկման փուլում են: Սակայն իշխանական շրջանակներից տեղեկացանք, որ իրականում կողմերը կանգ են առել հենց այս՝ վերջին տարբերակի վրա: Ավելի ճիշտ՝ դա է Ալիեւի պահանջը, որը նա դրել է Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում:
Դրանով է պայմանավորված, որ Հայաստան վերադառնալուն պես Փաշինյանն ու թիմը ձեռնամուխ են եղել սահմանադրությունը փոխելու գործընթացին եւ անկլավների թեմային: Ալիեւի համար խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում այս խոչընդոտներն են մնացել։ Բայց իշխանական աղբյուրներն ասում են, որ խորհրդարանական ընդդիմության եւ հասարակության համար դեռ թակարդներ են հյուսելու:
Չի բացառվում, որ վաղը Փաշինյանը հայտարարի, թե Արծվաշենը Տիգրանաշենով ենք փոխանակում, եւ դրա համար պետք է նախ սահմանադրությունը փոխել: Քանի որ ՔՊ-ն խորհրդարանում չունի սահմանադրական մեծամասնություն, նախագիծը հանրաքվեի դնելու համար խորհրդարանական ընդդիմության առնվազն ութ ձայն է անհրաժեշտ, տարբեր խորամանկություններ պետք է մտածեն՝ այդ ձայները ստանալու եւ հանրային դիմադրությունը կոտրելու համար։ Նորից գործի կդրվի պատերազմի սպառնալիքը, եւ կփորձեն դա գցել ընդդիմության գրպանը, որ եթե կողմ չքվեարկեն, եւ հանրաքվե չլինի, Ադրբեջանը կհարձակվի։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում
Հետևեք մեզ նաև Telegram-ում