Գեւորգ Թորոսյանի ծրագիրը դժգոհությամբ է ընդունվել իշխանական վերնախավի կողմից. «Հրապարակ»
Կարդացեք նաև
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Հոկտեմբերի 12-ին Փաշինյանը Գեւորգ Թորոսյանին նշանակել է ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ՝ հավանաբար, աշխարհի 200 համալսարաններում կրթություն ստացածներին ՀՀ հրավիրելու շրջանակում։ Նա ավարտել է Բեռնի համալսարանի Համաշխարհային առեւտրի ինստիտուտը: Տնօրեն է աշխատել Integra Government Services International ընկերությունում, ավիացիայի բարեփոխումների գծով GIZ-ի խորհրդատու է եղել։
Թվում է` վատ կենսագրություն չէ, բայց իրականում հերթական Տաթեւիկ Ռեւազյան է, որը 2018-ին Դանիայից եկավ, 4 տարի աշխատեց` Հայաստանը գցեց եվրոպական ավիացիոն սեւ ցուցակի մեջ ու հեռացավ: Նորանշանակ Գ․ Թորոսյանը հանդես է եկել ուղերձով եւ առաջարկություններով, որտեղ ընդհանուր ֆրազներ են` ծառայությունների բարելավման, օդային կապերի ընդլայնման, ուղեւորափոխադրումների աճի մասին:
Մեր տեղեկություններով, այս ծրագիրը դժգոհությամբ է ընդունվել իշխանական վերնախավի կողմից։ Մանավանդ՝ այն պատճառով, որ այդ ցանկում նա որեւէ կերպ չի անդրադարձել Հայաստանի՝ ԵՄ ավիացիոն անվտանգության սեւ ցուցակից հանելու խնդրին, ինչն իրեն նշանակելու թիվ 1 նախապայմանն է եղել։ Իշխանական աղբյուրը փոխանցեց, որ այդ հարցն է լինելու նրա աշխատանքի գնահատման հիմնական չափանիշը: Հասկանալի չէ, թե ինչու է նա շրջանցել այդ թեման՝ երկրորդական խնդիրները կարեւորելով: Ասում են՝ եթե չկարողանա հնարավորինս սեղմ ժամկետում այս ուղղությամբ արդյունք ապահովել, կարժանանա իր նախորդների ճակատագրին։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում
Հետևեք մեզ նաև Telegram-ում