Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 8-ին ստորագրել է հրամանագիր ԼՂՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արշավիր Ղարամյանին գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում շնորհելու մասին: Այս մասին տեղեկանում են Արցախի Նախագահի Աշխատակազմի Տեղեկատվության Գլխավոր Վարչությունից:

Նույն օրը երկրի ղեկավարն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` լրացում է կատարվել դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում