Հայրենական պատերազմի վետերան 92-ամյա Ա. Գալստյանի կոչը հեռուստաեթերին. դրականը հաղորդեք, դաստիարակող ու բարոյական, ոչ թե այլասերվածություն
Նմանատիպ
«Ես հեռուստացույց շատ եմ նայում, հասկանում եք’ ինչու: Խնդրանքս ու պահանջս է հեռուստահաղորդավարուհիներից՝ ձեր մարմինները մի ցուցադրեք եթերում, տհաճ է, զզվելի: Ձեր մարմինները ցույց տալու համար համապատասխան տեղ կա:
«Ազատ գոտուն» կասեմ, որ հիմար թեմաներ են քննարկում: Քննարկումները լավ են, պետք են քննարկումներ, բայց ընտրված թեմաները ու հաճախ հրավիրվող հյուրերը ոչ ադեկվատ ու հիմար:
Վերջերս հարս ու սկեսուր թեմա էին քննարկում շատ զզվելի ձևով, մի աղջիկ կար, եթե դրա նմանը հարս լիներ՝ տնից կշպրտեի, զզվելի կերպար էր:
Նայում եմ «Երջանկության մեխանիկա»-ն: Էն Նազենին խելոք աղջիկ է, հարգում եմ խելքը, բայց որ հիմար աղջիկ է ու իրա արտաքինի ցույց տալով է զբաղված՝ չեմ կարում տանեմ: Օրը մի շոր է հագնում. դե ինքը չի կարում, ուրիշներն են կարում, կհագնի: Լավ է, բայց գոնե զուսպ ու համեստ հագնվի: Տհաճ է:
Սուսաննա Շահինյանին հավանում եմ, շատ գրագետ է վարում, շատ կիրթ կին է, այսքան տարվա մեջ՝ ոչ մի վատ բան չտեսա նրանից: Շնորհակալություն:
«Կյանքի Կարուսել»-ում միայն այլանդակություններ են: Էնպիսի այլանդակություններ են ցույց տալիս, որ մարդ չգիտի՝ ինչ ասի: Երկու նույն երիտասարդ տարիքի տղաներից մեկը սիրահարվել է մյուսի մորը, որն իր մոր տարիքին է: Բա դա անբարոյականություն չէ՞: Լավ, վերջում էս տղայի մայրն ասում է, եթե տղաս սիրահարվել է իմ տարիքի կնոջ, ես էլ տղա չունեմ: Իսկ էս տղան էլ ամուսնացավ իր մոր տարիքի կնոջ հետ: Լավ հասկացանք. բայց գոնե ավարտը բարոյական նկարեն, էդ ի՞նչ են պրոպագանդում. այլասերություն, այլանդակություն:
Որ ընտրում եք մի թեմա, մի հաղորդում, դրականը վերցրեք, մի գեղեցիկ ընտանիք, մի գեղեցիկ պատմություն: Դրականը հաղորդեք, դաստիարակող ու բարոյական, ոչ թե այլասերվածություն:
Ամեն մի սերիալի մեջ մի հիմար բան կա: էդ հիմարությունները հանեք: Անբարոյականությունները հանեք: Դրանցից մարդ ի՞նչ պիտի սովորի:
Երգ-երգոցին շնորհակալություն: Խորեն Լևոնյանի ճակատը կպաչեմ:
Նոր Երգիչների մասին՝ ամեն մեկը իրան երգիչ ա կարգում: Մենք կարգին երգիչներ ու աշուղներ ենք ունեցել: Ջիվանին, Մաթևոսյանը, շատ լավ երգել են ու ասելիք ունեին, բա դու՞ք ինչ եք ասում: Գոնե մի հայրենասիրական երգ երգեք: Ի՞նչ հայրենասիրական երգ եք երգում, Երևանի մասին մի քանի բառ անգիր արած ասում եք, էդ ա, վերջ: Մեր Արցախյան շարժման ժամանակ մեր ազգի լավագույն տղերքը, ինտելիգենցիան գնացին, զոհվեցին: Իրենց մասին երգեք, ոչ թե ապուշություններ… Սեր, Սեր , Սեր… գոնե հասկանում ե՞ք՝ սերն ինչ է: Կամ տեսահոլովակ եք նկարում, էդ աղջկան սիրում ե՞ս՝ գնա վարագույրի հետևում սիրի, ինչի՞ եք բոլորի աչքի առաջ էդ անում: Էդ երգերը, որ դուք գրում եք, ինչի՞ եք գրում, ի՞նչ նպատակով: Համ երգահան են, համ երգիչ են, բայց ի՞նչ են երգում. բան չի հասկացվում: Էն մեկը կա , երգում է Կորել, կորել կորել է, շատ լավ ա երգում, բայց ի՞նչ ա երգում. անկապ բան: Կորել է, ջաննամին թե կորել է, եթե կորող էր, ուրեմն թող կորչի… Մեր պապերը խելոք են եղել, որ ասել են՝ յոթ պորտը փնտրի ու ճանաչի, նոր աղջիկ ուզի…
«Հայ Ասպետ»- էս տարիքի կին եմ, ամեն անգամ էդ հաղորդումից նոր բան եմ սովորում: Գովելի հաղորդում է:
Կարգին հաղորդումը… Դրա մեջ կարգին բան կա՞… Անունը սխալ են դրել… Դնեին ԱնԿարգ հաղորդում, էլի կհասկացվեր…
Ձեր գործը ՝ էդ հեռուստաեթերը մաքրելու, շատ կարևոր գործ է: Եթե մի բան առաջ եք քաշել հետևեք, որ լինի: էս ժողովուրդը մեղք է, դուք շատ բան կա՝ չեք տեսնում:
Էն ինչ անհատներն անում են՝ թող ստուգեն, նոր անեն: Այլանդակությունները, գոնե, թող վարագույրի հետևում անեն, եթե անում են: Վարագույրից առաջ այլանդակություններ մի արեք: Ինչ անում են, թող նախօրոք քննվի- զննվի, նոր արվի: Այլանդակություններ են ցույց տալիս՝ երեխան էլ տեսնում, սովորում է: Մեր տան երեխան գիտի, թե ամոթն ինչ է: Այլանդակություն որ ցույց են տալիս, անջատում է: Բայց ուրիշ երեխան կարող ա չհասկանա էդքանը: Մեր գեղեցիկ հայկական ընտանիքները այլանդակեցին: Աղջիկ ունեցող մայրը իր աղջկան պետք է ամեն բան սովորեցնի: Դաստիարակի՝ որպես մայր, բարոյական կին:
Հա: Դպրոցների «Սեռական դաստիարակության» հետ կապված: Դա հիմարություն է: Երեխային ամեն ինչ հիմա ցույց են տալիս, բա չեն սատկու՞մ դրանք: Թող երեխան մաքուր մեծանա: Էդ ապուշության փոխարեն՝ թող դպրոցներում Հայկական ընտանիքի մասին կրթություն տան:
Այ, շախմատը որ մտցրել եք դպրոց՝ խելոք միտք է եղել: Ապրեք, երեխաները թող գնան, սովորեն: Բայց «Սեռական դաստիարակությունը» ո՞րն է, օջախում մեծացած երեխան դաստիարակություն է ստանում: Ինչի՞ եք ուզում փչացնեք էդ երեխաներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում