Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական երկխոսություն Անկարայում

Թուրքիան եւ Ադրբեջանը ուժեղացնում են ռազմական համագործակցությունը եւ ծրագրել են դեկտեմբերի 16-17-ն Անկարայում բարձր մակարդակի ռազմական երկխոսություն անցկացնել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ նիստում կքննարկվեն եկող տարի ռազմական ոլորտում համագործակցության հարցում կողմերի նպատակները, ռազմական, ռազմատեխնիկական եւ ռազմակրթական ոլորտներում հնարավորություններն ու հեռանկարները: Նիստին երկու կողմերից կմասնակցեն զինված ուժերի, այդ թվում` ռազմական արդյունաբերության համար պատասխանատու առանձին կառույցների ներկայացուցիչներ:

Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ բարձր մակարդակի ռազմական երկխոսությունը սկսվել է 2007 թվականից եւ անցկացվում է տարին մեկ անգամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում