Ռոուհանին կոչ է արել ՄԱԿ-ին ակտիվացնել իր աշխատանքները

ՄԱԿ-ն ավելի ակտիվ դեր պետք է խաղա ահաբեկչության դեմ պայքարի հարցում: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Թեհրանում կայցած միջազգային կոնֆերանսի ժամանակ: Տեղեկացնում է IRINN հեռուստաալիքը:

«Առանց բռնության աշխարհ կարող ենք ստանալ միայն կառավարությունների համագործակցության դեպքում, եթե միասնական քաղաքականություն իրականացնենք»,- ընգծել էնա:

Նախագահը կոչ է արել նաև ակտիվացնել տարածաշրջանային և միջազգային համագործակցությունն՝ ընդդեմ Իրաքում և Սիրիայում ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարի:

«Աշխարհի այնպիսի տարածաշրջանում, ինչպիսին Մերձավոր Արևելքն է, բռնությունը հազարավոր կյանքեր է խլում»,- ասել է Ռոուհանին՝ կոչ անելով ահաբեկչությանն աջակցող երկրներին հրաժարվել բռնության գործադրումից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում