ԱՄՆ-ն պատասխանել է Ռամիզ Մեխտիևին

Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատունը կարծիք է հայտնել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեխտիևի «Երկակի ստանդարտների աշխարհակարգը և ժամանակակից Ադրբեջանը» թեմայով հոդվածին, որտեղ խոսվում է Ադրբեջանում ամերիկյան լրտեսների մասին:

«ԱՄՆ-ն միշտ պաշտպանել է Ադրբեջանի ինքնիշխանությունը: Միացյալ նահանգները Ադրբեջանին միշտ տարբեր բնագավառներում օգնություն է ցուցաբերել և առաջիկայում էլ հավատարիմ է մնալու իր պարտավորություններին»:

«Մենք հավատում ենք, որ դեմոկրատիան, տնտեսական առաջընթացը և անվտանգությունը կարևոր են Ադրբեջանի կայունության համար: Մենք կշարունակենք այդ ոլորտում համագործակցությունը և ողջունում ենք այդ ուղղությամբ կատարվող քայլերը:Հուսուվ ենք, որ Ադրբեջանը կկատարի մարդու իրավունքների ոլորտում ստանձնած պարտավորությունները, որպեսզի դառնա հաջողության և ազատության օրինակ»,- նշվում է հայտարարության մեջ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում