Մոսկվան մտահոգված Է ՌԴ-ի նկատմամբ ԳՖՀ-ի պաշտոնական անձանց գործողություններից

Մոսկվան մտահոգված Է ՌԴ-ի նկատմամբ ԳՖՀ-ի պաշտոնական անձանց վերջին գործողություններից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ-ի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Նա նշել Է, որ Գերմանիան «ավանդաբար շատ կառուցողական դեր Է խաղացել Ռուսաստանի հետ Եվրամիության հարաբերություններում, Ռուսաստանի հետ Արեւմուտքի հարաբերություններում ընդհանրապես»:

«Իսկ եթե Գերմանիան որոշել Է անցնել թելադրանքի, ես կարծում եմ, որ Եվրոպան դրանից չԷր շահի, եւ հազիվ թե շահի Գերմանիան ինքը»,-ասել Է Ռուսաստանի ԱԳ նախարարը Բելգիայի իր պաշտոնակից Դիդյե Ռեյնդերսի հետ բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում՝ մեկնաբանելով ուկրաինական քաղաքականության եւ Արեւմուտքի պատժամիջոցների քաղաքականության համատեքստում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի արած մի շարք կոշտ հակառուսական հայտարարությունները:

«Թեեւ, իհարկե, մենք չենք կարող մտահոգություն չհայտնել գերմանացի մեր գործընկերների գործողությունների կապակցությամբ»,-հայտարարել Է Լավրովը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում