Ադրբեջանում ավելացել է կին թմրամոլների թիվը

Տարեցտարի Ադրբեջանում աճում է թնրամյութեր օգտագործող կանանց թիվը: Բաքվում անցկացված «Թմրամոլությամբ տառապող կանանց և երեխաների` ընտանիքում և հասարակության մեջ իրավունքների պաշտպանությունը» թեմայով միջազգային համաժողովում հայտարարել է Ադրբեջանի առողջապահության նախարարության հանրապետական նարկոլոգիական կենտրոնի տնօրեն Թելման Մամեդհասանովը:

Նրա խոսքով` 2012 թվականի տվյալներով, Ադրբեջանում գրանցվել է թմրանյութերից կախվածություն ունեցող 27 հազար 910 անձ, իսկ 2013 թվականին նրանց թիվը հասել է 28 հազար 376-ի:

«Երեք ամիսը բավական է, որպեսզի կանանց մոտ ձևավորվի թմրանյութերից կախվածություն, բացի այդ, նրանց մոտ թմրանյութերի նկատմամբ հակումը 10-15 անգամ ուժեղ է, քան տղամարդկանց մոտ», -ասել է Մամեդհասանովը:

Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի փոխնախագահ Ասքեր Աբդուլալևը հայտնել է, որ 1992 թվականից սկսած` «թմրանյութերի մասքանենգություն» հոդվածով ձերբակալվել է 164 կին, որոնցից 86-ը Ադրբեջանի քաղաքացիներ են:

«Որոշ դեպքերում կանայք այդ հանցագործություններին մասնակցել են ծանրնյութական վիճակում հայտնվելու պատճառով», -ասել է նա եւ նշել, որ ներկայում փորձեր են արվում Ադրբեջանի տարածքն օգտագործել թմրանյութերի տարածման համար:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում