Իսպանիայի դատախազությունը պահանջում Է թագավորի փեսային դատապարտել 20 տարվա բանտարկության

Բալեարյան կղզիների (Իսպանիայի ինքնավար մարզ) դատախազությունը, որտեղ հետաքննվում Է Իսպանիայի Խուան Կառլոս Ա թագավորի փեսայի՝ Ինյակի Ուրդանգարինի ֆինանսական չարաշահումների եւ դրանց թագավորի դստեր եւ Իսպանիայի ներկայիս միապետ Ֆելիպե VI-ի քրոջ՝ արքայադուստր Քրիստինա դե Բորբոնի հնարավոր մասնակցության գործը, եզրակացություն Է կայացրել նրանցից յուրաքանչյուրի մեղավորության մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Արքայադուստր Քրիստինան, դատախազության կարծիքով՝ իր ամուսնու ֆինանսական մեքենայությունների մասնակիցը չԷ, բայց նա օգտվել Է ապօրինի ճանապարհով ստացված միջոցներից, ուստի պետք Է պետությանը վերադարձնի գրեթե 600 հազար եվրո: Ուրդանգարինը դատախազության կողմից մեղավոր Է ճանաչվել պետական միջոցների ապօրինի յուրացման, լիազորությունների վերազանցման, փաստաթղթերի կեղծման, հարկային օրենսդրության խախտման եւ կապիտալների լվացման մեջ:

Այս հանցագործությունների համար դատախազությունն առաջարկում Է թագավորի փեսային դատապարտել 19,5 տարվա բանտարկության եւ 3,5 միլիոն եվրոյի չափով տուգանքի վճարման:

Բացի դրանից, այս նույն գործով անցնում են եւս 14 նախկին պետական պաշտոնյաներ եւ գործարարներ, որոնց համար դատախազությունը պահանջում Է հինգից մինչեւ 17 տարվա բանտարկություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում