Գրոսմայստեր Տ.Ղարամյանը հաղթել է Ֆրանսիայում անցկացվող արագ շախմատի խոշոր օփենում
24/07/2012 16:33
Նմանատիպ
Գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը, 9 հնարավորից վաստակելով 7,5 միավոր, առաջին տեղը գրավեց Ֆրանսիայի Էքս լե Բեն քաղաքում անցկացված արագ շախմատի խոշոր օփենում, որը կրում էր «Ֆրանսիայի շախմատային ֆեդերացիայի մեծ մրցանակ» անունը:
Ինչպես հաղորդում է «Armchess.am»-ը, մրցաշարին մասնակցում էին 135 շախմատիստներ:
Օփենի ավարտից հետո առաջին ութ տեղերը գրաված մասնակիցներն անցկացրին նաեւ մրցաշար’ նոկաուտ համակարգով: Այստեղ Ղարամյանը հինգերորդն էր: Այս մրցաշարում հաղթող ճանաչվեց հոլանդացի գրոսմայստեր Լյուկ Վան Վելին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում