Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը ստորագրել են Կարսի հռչակագիրը

Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը ստորագրել են Կարսի հռչակագիրը

Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Մևլութ Չավուշօղլուն, Թամար Բերուչաշվիլին և Էլմար Մամեդյարովը Կարսում դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքներով համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել: Հանդիպման շրջանակում, քաղաքական հարցերին զուգահեռ, քննարկվել են տնտեսության և էներգետիկայի ոլորտներին վերաբերվող հարցեր:

Փաստաթղթում ընգծվում է տարածաշրջանային եռակողմ համագործակցության կարևորությունը, որի հիմքերը դրվել են դեռևս 2012 թվականի հունիսին Տրապիզոնում, 2013 թվականի մարտի 28-ին Բաթումում և 2014 թվականի փետրվարի 19-ին Գյանջայում (Գանձակ):

Նախարարներն ընգծել են, որ չլուծված հակամարտությունները շուտափույթ լուծման կարիք ունեն, քանի որ խաթարում են տարածաշրջանի կայունությունն ու տնտեսական զարգացումը: Միաժամանակ այդ հակամարտություննների լուծման համար հիմնարար սկզբունք են հռչակել պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքը:

Նրանք կարևորել են եռակողմ ձևաչափով երեք երկրների նախագահների, պաշտպանության և էկոնոմիկայի նախարարների հանդիպումը, որոնք տեղի են ունեցել 2014թ-ի ընթացքում:

Փաստաթղթում նշվում է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը մեծ ներդրում  կունենա տարածաշրջանի առևտրաշրջանառության և տնտեսական զարգացմանը խթանելու գործում: Նախարարները հրահանգել են համապատասխան կառույցններին ամեն ինչ անել ծրագիրը նախատեսված ժամանակահատվածում ավարտելու համար:

Փաստաթղթում ընգծվում է եռակողմ ձևաչափով հանդիպումների շարունակման անհրաժեշտությունը և այլ ոլորտներում ևս համագործակցության խորացումը:

Կողմերը համաձայնության են եկել հաջորդ եռակողմ հանդիպումն անցկացնել 2015թ-ին Վրաստանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում