Պետդումայի վավերացմանն է ներկայացվել Հայաստանի եւ ՌԴ-ի քաղաքացիների վերաբերյալ համաձայնագիրը

Պետդումայի վավերացմանն է ներկայացվել Հայաստանի եւ ՌԴ-ի քաղաքացիների վերաբերյալ համաձայնագիրը

Ռուսաստանի կառավարությունը Պետդումա է ներկայացրել Հայաստանի հետ համաձայնագրի վավերացման մասին օրինագիծը, որը վերաբերում է միմյանց տարածքում երկու երկրների քաղաքացիների գտնվելու կարգին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, համապատասխան որոշումը հրապարակված Է նախարարների կաբինետի կ այքում:

Փաստաթղթին կից տեղեկանքում նշում Է, որ այն «Հայաստանի տարածքում ժամանակավորապես գտնվող Ռուսաստանի քաղաքացիներին եւ ՌԴ-ի տարածքում ժամանակավորապես գտնվող Հայաստանի քաղաքացիներին ազատում Է ժամանման պետության պատկան մարմիններում 30 օրվա ընթացքում գրանցվելու պարտականությունից»:

Համաձայնագիրն ստորագրվել Է 2014 թվականի հուլիսի 11-ին Սոչիում: Օրինագիծը, որը պատրաստել են Ռուսաստանի Միգրացիայի համերկրային ծառայությունը եւ ԱԳ նախարարությունը, քննարկվել եւ հավանության Է արժանացել ՌԴ կառավարության դեկտեմբերի 4-ի նիստում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում