Ռուսական էլեկտրաէներգիան Վրաստանի միջոցով կտարանցվի Թուրքիա
11/12/2014 11:52
Նմանատիպ
Ռուսաստանից Վրաստանի միջոցով կիրականցվի 300 մեգավատ էլեկտրաէներգիայի տարանցում դեպի Թուրքիա: Այս մասին հայտարարել է Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Քալաձեն:
Նրա խոսքերով, նման հնարավորություն առաջացել է այն բանից հետո, երբ Ախալցխայում կառուցվել է 500 կիլովատանոց էլեկտրակայան:
«Մենք Ադրբեջանի հետ խոսել էինք, որպեսզի նրանք օգտվեն այդ հնաարվորությունից, սակայն ներկա պահին միայն Ռուսաստանն է օգտվում տարանցման հնարավորությունից: Դա մեր երկրի համար լրացուցիչ եկամուտ է և կօգնի մարելու այն գումարները, որոնք վերցրվել էին էլեկտրակայանի կառուցման համար»,- նշել է Կալաձեն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում