ԵԽԽՎ նախագահը քննադատել է Ադրբեջանի իշխանություններին

ԵԽԽՎ նախագահը քննադատել է Ադրբեջանի իշխանություններին

ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը դատապարտել է Ադրբեջանի իշխանություններին` իրավաբան Խալիդ Բագիրովի փաստաբանական գործունեության արգելման կապակցությամբ:

«Այսօր ես տեղեկացա, որ Ադրբեջանում կասեցվել է փաստաբան Խալիդ Բագիրովի գործունեությունը, ով Իլհար Մամեդովի պաշտպանն էր: Իրավապաշտպանների վրա սպառնալիքների ուժեղացման ֆոնին  նման բացահայտ ճնշումն անկախ փաստաբանների վրա անընդունելի է», – նշվում է Բրասերի հայտարարության մեջ:

«Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ուշադրություն հրավիրել, որ Իլհար Մամեդովը մինչ այժմ կալանքի տակ է գտնվում: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերջին որոշման համաձայն նշում է, որ Մամեդովը ձերբակալվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի նորմերի խախտումներով: Այդ պատճառով էլ ես կոչ եմ անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ ազատել Իլհար Մամեդովին և դադարեցնել քաղաքացիական ակտիվիստների և նրանց փաստաբանների վրա ճնշումները», – դատապարտել է Բրասերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում