Թուրքիան ադրբեջանական նավթը համաշխարհային շուկա է դուրս բերում. Էրդողան

Թուրքիան ադրբեջանական նավթը համաշխարհային շուկա է դուրս բերում. Էրդողան

Ադրբեջանական նավթը համաշխարհային շուկա դուրս կգա Թուրքիայի տարածքով: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Նրա խոսքերով, Ադրբեջանը և Թուրքիան համաձայանգիր են ստորագրել, որով նախատեսվում է տարեկան 6 միլարդ խորանարդ մետր գազի մատակարարում դեպի Թուրքիա:

Էրդողանն ավելացրել է, որ ադրբեջանական նավթը համաշխարհային շուկա է մատակարարվում Իրաք- Թուրքիա և Բաքու-Թբիլիսի-Ջեհյան նավթամուղերի միջոցով:

Նշելով, որ թուրքական և ղազախական նավթը ևս փոխադրվում է Բաքու-Թբիլիսի-Ջեհյանով, Էրդողանը տեղեկացրեց, որ Իրաքի հետ համաձայանգիրը երկարաձգվել է քսան տարով:

Թուրքիայի նախագահը հավելեց նաև, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է Հարավային հոսքը անվանել թուրքական հոսք:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում