Ռուսաստանը անհանգստության նոր պատճառներ է հարուցել Թբիլիսիի համար

Ռուսաստանը անհանգստության նոր պատճառներ է հարուցել Թբիլիսիի համար

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը ապակառուցողական Է համարում Հարավային Օսիայի (Ցխինվալի տարածաշրջանի) փաստացի իշխանությունների ներկայացուցիչների հայտարարությունը Ռուսաստանի Դաշնությանն այդ տարածքի հնարավոր միացման վերաբերյալ:

Հարավային Օսիայի ղեկավար Լեոնիդ Տիբիլովը նախօրյակին հայտարարել Է, որ Ռուսաստանի հետ անցկացվել են նախնական կոնսուլտացիաներ «Գործընկերության և դաշնակցության մասին» պայմանագրի կնքման շուրջը: Ըստ որում նա նշել Է, որ հանդես Է եկել առաջարկությամբ, որ պայմանագիրը քննարկվի «Հարավային Օսիայի Հանրապեության՝ ուղղակի Ռուսաստանի կազմ մտնելուց մինչև այլ ձևեր շրջանակներում, որոնք այսօր գոյություն ունեն աշխարհում»:

«Արդեն սկսվել Է այս հարցի շուրջը մեր գործընկերների հետ աշխատանքը» Բոլորն իրազեկված են: Անշուշտ, մենք մեծ անհանգստությամբ ծանոթացանք այս հայտարարությանը և մեկ անգամ ևս արձանագրում ենք, որ դա բացարձակ ապակառուցողական հայտարարություն Է ինչպես Ցխինվալի փաստացի իշխանությունների կողմից, այնպես Էլ Ռուսաստանի կողմից, որը, ես համոզված եմ, շատ լավ իրազեկված Է, և նման հայտարարություններն արվում են նրա ջանքերի շնորհիվ»,- հայտարարել Է ԱԳ նախարարության խոսնակ Դավիթ Կերեսելիձեն դեկտեմբերի 11-ին կայացած ճեպազրույցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում