Ինչու՞ Վարդան Ղուկասյանի որդին չկարողացավ մեկնել Հայաստանից

Հենց նոր Aravot.am-ը ահազանգ ստացավ «Շիրակ» օդանավակայանից դեպի Մոսկվա թռչող ուղևորներից այն մասին, որ ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը արգելել են Գյումրու քաղաքապետի որդուն’ Սպարտակին, մեկնել Մոսկվա: Ըստ աղբյուրի, վերջինս երկիրը պետք է լքեր ռուսական « Զիմավիա » ընկերությանը պատկանող ինքնաթիռով, N 506 թռիչքով, սակայն նրան հրավիրել են 2-րդ հարկ’ Ազգային անվտանգության ծառայության կաբինետ, այնուհետ, իջեցրել են առաջին հարկ’ ոստիկանություն ու ձեռնունայն տուն ճանապարհել:

Արդեն 10 րոպե է’ ինքաթիռը մեկնել է ‘ առանց Վարդան Ղուկասյանի որդու: Ըստ ականատեսների, Սպարտակին ճանապարհելու էին եկել նրա ողջ շքախումբը’ ամբողջ ընկերական շրջապատը’ Սլաբոդկա թաղամասի տղերքով, հոր թիկնապահներով, որոնց թիվը 30-իվ ավելի է եղել, սակայն վերջինս այդպես էլ մնացել է հայրենիքում: Ըստ ականատեսների, նա եղել է ուղեբեռով, ճամփորդական պայուսակով, իսկ օդանավակայան ժամանել էր ընկերոջ մեքենայով: Ականատեսների պատմելով, ինքնաթիռի թռիչքը տեսնելով’ Սպարտակն անտրամադիր հեռացել է «Շիրակ» օդակայանից: Մենք ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից փորձեցինք ճշտել, թե ինչո՞ ւ Ղուկասյանի որդուն արգելել են լքել երկիրը, մի՞ թե ինչ-որ խնդիր կա նրա հետ կապված, որին ի պատասխան լրատվական բաժնի պետ Արմեն Մալխասյանն ասաց’ որևէ արգելք չկա, ուր ուզում է թող գնա:

Մնում է ենթադրել, որ որոշակի թերություններ են նկատվել քաղաքապետի որդու փաստաթղթերում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում