Թուրք նախարարը հանգստացնում է մտահոգված Ադրբեջանին

Թուրք նախարարը հանգստացնում է մտահոգված Ադրբեջանին

Ռուսական գազի արտահանումը Թուրքիա  ադրբեջանական գազին այլընտրանք չէ:
Այդ մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդիզը:

Նրա խոսքերով ԵՄ-ի երկները մեկ անգամ չէ, որ անհանգստություն են հայտնել,  Ռուսաստանն ու  Թուրքիան կապող  նոր գազամուղի կապակցությամբ, որը  կարող է ազդել TANAP նախագծի իրականացման վրա:

«Սակայն դա ոչ մի կերպ չի ազդի TANAP նախագծի իրականացման վրա», – ընգծել է Յըլդըզը:

Նախարարի խոսքերով, Թուրքիան հանդիսանում է TANAP նախագծի անդամ, որի կյանքի կոչումը շուտով կսսկվի:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում