«Մենք էլ նրա համար ենք, որ տարօրինակ դեպքերը բացահայտենք». ՀՀ ոստիկանապետը՝ ենթականներին (տեսանյութ)
12/12/2014 12:30
Նմանատիպ
«Պետք է խիստ ուշադրություն դարձնեք չբացված և հասարակական հնչեղություն ունեցող գործերին: Եթե մի դեպքով ինձ համար ամեն ինչ հասկանալի է, խոսքը վերաբերվում է ազատամարտիկներին, մյուս դեպքով ինձ համար շատ անհասկանալի բաներ կան՝ այրված մեքենաների հետ կապված: Ի՞նչ է նշանակում տարօրինակ դեպք է, մենք էլ նրա համար ենք, որ տարօրինակ դեպքերը բացահայտենք»,- դեկտեմբերի 11-ին կայացած գործնական պարապմունքին ասել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
Ի դեպ, NEWS.am-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 12-ի վաղ առավոտյան մինչեւ աշխատանքային օրվա սկիզբը ոստիկանությունում արտահերթ խորհրդակցություն է հրավիրվել: Քննարկվել է նաեւ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի վրա հարձակման դեպքը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում