Բ.Սահակյանն ընդունել է «Լույս» հիմնադրամի աջակցությամբ արտասահմանում սովորող մի խումբ հայ ուսանողների
Նմանատիպ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 24-ին ընդունել է «Լույս» հիմնադրամի աջակցությամբ արտասահմանյան բուհերում սովորող մի խումբ հայ ուսանողների: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ արտերկրի առաջատար բուհերում ուսում ստացած մեր հայրենակիցները արդեն իսկ աշխատում են հանրապետության տարբեր գերատեսչություններում եւ կազմակերպություններում: Բակո Սահակյանի խոսքով՝ տարեցտարի ավելանում է արտերկրում սովորող արցախցիների թիվը, եւ պետությունը այսուհետ էլ կօժանդակի նրանց այս գործում:
Նախագահը ուսանողների հետ քննարկել է նաեւ Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր:
Հանդիպմանը ներկա էր Արցախի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում