Airzena-ի աշխատակիցները դադարեցրել է գործադուլը

Airzena-ի աշխատակիցները դադարեցրել է գործադուլը

Airzena – Georgian Airways վրացական ավիաընկերության աշխատակիցներն ընդհատել են գործադուլը պայմանով, որ Ռուսաստանի ուղղությամբ թռիչքների հետ կապված իրենց պահանջները կկատարվեն մինչև դեկտեմբերի 15-ը: 

«Մենք ստացել ենք կառավարության խոստումը, որ առաջիկա օրերին մեր բոլոր պահանջները կբավարարվեն: Խոստումը չկատարելու դեպքում բողոքի ակցիաները ոչ միայն կվերսկսվեն, այլև  ավելի ընդգրկուն բնույթ կկրեն»,-հայտարարել Է ավիաընկերության գլխավոր հրահանգիչ-օդաչու Դավիթ Միկուչաձեն:

Airzena-ի թռիչքային և տեխնիկական անձնակազմը դեկտեմբերի 10-ին գործադուլ Էր հայտարարել՝ բողոքարկելով Քաղաքացիական ավիացիայի գործակալության այն որոշումը, որի համաձայն՝ ռուսաստանցի ավիափոխադրողներին գերակա կարգով թույլատրվում Է ավիաչվերթներ իրականացնել Ռուսաստանի և Վրաստանի միջև:

Ավելի ուշ Georgian Airways-ին հաջողվել Է երկրի Քաղաքացիական ավիացիայի գործակալության հետ պայմանավորվել Ռուսաստանի ուղղությամբ ավիաչվերթների թվաքանակի շուրջ՝ տասը՝ վրացական կողմից և տասը՝ ռուսական: Ավելի վաղ Ռուսաստանի ավիափոխադրողներին թույլատրվել Էր ընդհանուր առմամբ իրականացնել շաբաթական 14 չվերթ, իսկ Georgian Airways-ին՝ 7: Չնայած դրան, գործադուլը շարունակվեց մնացած պահանջները բավարարելու նպատակով:

Դեկտեմբերի 11-ին ավիաընկերության աշխատակիցները բողոքի ակցիա են կազմակերպել Թբիլիսիի միջազգային օդանավակայանի մոտ: Նրանց պահանջների թվում են՝ Քաղաքացիական ավիացիայի գործակալության տնօրեն Գուրամ Ջալաղոնիայի պաշտոնաթողությունը, գերատեսչության անջատումը Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունից և դրա՝ որպես անկախ կառույցի ձեւավորումը, Airzena-ին ֆլագմանի կարգավիճակ տրամադրելը, ինչպես դա եղել Է նախկին իշխանության օրոք, եւ այլն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում