Թուրքիան մտադիր է արագընթաց գնացնքերի արտադրություն սկսել

Թուրքիան մտադիր է արագընթաց գնացնքերի արտադրություն սկսել

Թուրքիան պատրաստվում է մրցույթ հայատարարել սեփական գերարագ գնացնքների արտադրություն սկելու նախագծի  հետ կապված: Այս մասին հայտարարել է այդ երկրի տրանսպորտի և կապի նախարար Լյուտֆի Էլվանը,  տեղեկացնում է Anadolu գործակալությունը:

Նախարարի խոսքերով, մրցույթը կկայանա 2015թ-ի հունվարի 22-ին: Թուրքական նախարարությունը հույս ունի, որ սեփական արտադրության գերարագ գնացնքերը վաճառքի կհանվեն արդեն իսկ 2018թ-ին:

Էլվանի խոսքերով, Թուրքիան մտադիր է սեփական արտադրության գնացքները հետագայում արտահանել հարևան երկրներ: Նախագծի արժողությունն առայժմ չի նշվում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում